Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կան հարցեր, որոնք պայմանավորած են Սահմանադրական դատարանի որոշումներով:
«Կան նաև մի շարք այլ նախագծեր, որոնք երկրորդ ընթերցմամբ պետք է ներկայացվեն»,- ասաց նա: ԱԺ արտահերթ նիստն առաջարկվում է գումարել հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին: